Այսուհետ Էջմիածին քաղաքում կգործի Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայի նորանշանակ փոխնախագահ Անդրանիկ Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Գրեփլինգ Էջմիածին» մարզական ակումբը, որի բացմանը ներկա էին նաև ՀԳՖ նախագահ Սարգիս Բազինյանը և գլխավոր քարտուղար Վլադիմիր Հովհաննիսյանը:
Այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը՝ ընդգծելով, որ ֆեդերացիան, նախագահ Սարգիս Բազինյանի գլխավորությամբ, պատրաստակամ է աջակցել սպորտի զարգացմանը և տարածմանը նաև մեր մարզերում:
Ակումբը որը հագեցած է մարզական բոլոր անհրաժեշտ գույքով և իր հարկի տակ պատրաստ է ընդունելու 200 մարզիկ։