Լիտվայի հետ ընկերական հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի Մ-19 հավաքականը հոկտեմբերի 10-13-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Ռազմիկ Գրիգորյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Հայկ Խաչատրյան – ԲԿՄԱ
Դավիթ Դավթյան – ԲԿՄԱ
Դավիթ Սուքիասյան — «Վոլդերս» (Ավստրիա)
Պաշտպաններ
Արթուր Թալասյան — «Ուրարտու»
Գագիկ Ակուլյան — «Շիրակ»
Մհեր Թառլոյան – ԲԿՄԱ
Կոնանե Ասլանյան — «Գրենոբլ» (Ֆրանսիա)
Ստեփան Գիգոլյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
Կիսապաշտպաններ
Վաչե Հակոբյան – ԲԿՄԱ
Կառլեն Հովհաննիսյան – ԲԿՄԱ
Վարդան Թովմասյան – ԲԿՄԱ
Նարեկ Հովհաննիսյան – ԲԿՄԱ
Լևոն Բաշոյան — «Ուրարտու»
Գառնիկ Մինասյան — «Ուրարտու»
Սուրեն Ծառուկյան — «Շիրակ»
Նարեկ Ջանոյան — «Շիրակ»
Միշել Այվազյան — «Արարատ-Արմենիա»
Վյաչեսլավ Աֆյան — «Փյունիկ»
Էնդրյու Դարաքչյան – Օքլենդի համալսարան (ԱՄՆ)
Հարձակվողներ
Էդիկ Վարդանյան – ԲԿՄԱ
Արիս Կարապետյան – ԲԿՄԱ
Դավիթ Հակոբյան – ԲԿՄԱ
Պետիկ Մանուկյան – ԲԿՄԱ
Երվանդ Սուքիասյան — «Սանկտ Պյոլտեն» (Ավստրիա)
Հայաստանի Մ-19 հավաքականը հոկտեմբերի 13-ին կմեկնի Լիտվա, որտեղ հոկտեմբերի 15-ին և 17-ին երկու ընկերական հանդիպում կանցկացնի Լիտվայի Մ-19 ընտրանու հետ:
























































