Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը շնորհակալություն է հայտնել մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանին և Վահագն Դավթյանին Աշխարհի առաջնությունում ելույթների համար։
«Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Հարություն Մերդինյանին և Վահագն Դավթյանին՝ ընկերներիս, ովքեր իրենց նվիրումի և քրտնաջան աշխատանքի շնորհիվ փայլեցին Աշխարհի այս առաջնությանը։
Հարությունը շատ չնչին միավորներով զիջեց մրցանակային եռյակին ՝ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը, բայց 39-ամյա Հարությունը ևս մեկ անգամ ապացուցեց աշխարհին, որ նա սպորտում օրենք է փոխել և հնարավոր է սպորտի համար «պատկառելի» այս տարիքում լինել աշխարհի ուժեղագույններից մեկը։
Վստահ եմ, որ սերունդների համար դու օրինակ ես լինելու, եղբայրս։
Դե իսկ Վահագնի ՝ ՀՀ ամենաաշխատասեր մարզիկի մասին կասեմ հետևյալը. ըստ իս Աշխարհի այս առաջնությանը լավագույնը հանդես եկավ հենց ինքը ՝ փայլուն կատարելով օղակներում իր վարժությունը։ Օլիմպիական և Աշխարհի չեմպիոնների հետ մրցակցությունում Վահագն ապացուցեց ևս մեկ անգամ ՝ նա աշխարհի ուժեղագույններից է …
և մեր այս երկու ՀԶՈՐ մարզիկները դեռևս ունեն հնարավորություն նվաճելու Փարիզ 2024 Օլիմպիական ուղեգրեր։
Հարություն Մերդինյան և Վահագն Դավթյան, շնորհակալություն և խոնարհումս ձեզ»,-ասել է Վանոյանը։