Հայաստանի Գավաթի 1/16 եզրափակիչի շրջանակում այսօր կայացավ «ԷկոՎիլ»-«Միկա» հանդիպումը։
Հանդիպումն ավարտվեց 4-1 հաշվով՝ հօգուտ «Միկայի»։
Տանտերերի կազմում միակ գոլը խփեց Մանուչարյանը։
Հյուրերի կազմում դուբլ ձևակերպեց Կարապետյանը, ևս մեկական անգամ աչքի ընկան Մարտիրոսյանն ու Ալեքսանյանը։
























































