Սաուդյան Արաբիայի առաջնության 9-րդ տուրում «Ալ Ֆատեհը» հյուրընկալվել էր «Ալ Իթիֆաքին» և 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ:
Առաջին կեսում գոլեր չեղան: 64-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Մուսա Դեմբելեն, բայց 85-ին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը հավասարեցրեց այն: Հյուրերը հաղթանակ կորզեցին վերջին պահին. 90+3-ին աչքի ընկավ Ջանինին:
Սելարայանը մասնակցեց ամբողջ խաղին:
























































