«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղում հաղթեցին «ՌԲ Լայպցիգին»։
Չորեքշաբթի Լայպցիգում կայացած G խմբի հանդիպումն ավարտվել է 3-1 հաշվով՝ հօգուտ Պեպ Գվարդիոլայի թիմի։
«Ման․Սիթիի» կազմում գոլերի հեղինակներ դարձան Ֆիլ Ֆոդենը, Խուլիան Ալվարեսը և Ժերեմի Դոկուն: Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Լուա Օպենդան։
Այս խմբի մյուս խաղում «Ցրվենա Զվեզդան» և «Յանգ Բոյսը» ոչ-ոքի խաղացին՝ 2-2։
Այս խաղից հետո «Ման․Սիթին» 6 միավորով գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը: «Լայպցիգը» երեք միավորով երկրորդն է, «Ցրվենա Զվեզդան» և «Յանգ Բոյսն» ունեն մեկական միավոր։
























































