Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլում «Կրասնոդարը» 3-0 հաշվով հաղթեց «Պարի Նիժնի Նովգորոդին»։
62-րդ րոպեին կրանոդարյան թիմի երկրորդ գոլը խփել է Հայաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը, որը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հայտավորված չէր խաղին։Հյուրերի կազմում 64-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Սևիկյանը։
























































