Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) և Եվրոպական ակումբների ասոցիացիան (ECA) քննարկում են 2027 թվականից եվրագավաթների ձևաչափը փոխելու գաղափարը, հայտնում է Marca-ն՝ հղում անելով El Pais-ին։
Սեպտեմբերի վերջին ECA-ի և ՈՒԵՖԱ-ի ղեկավարների հանդիպման ժամանակ քննարկվել է 18-ական թիմերից բաղկացած երեք դիվիզիոնների տարբերակը՝ Սուպերլիգա, Եվրոպա լիգա և Հավակնորդների լիգա։
Լիգաների միջև կլինի առաջխաղացում և անկում: Ենթադրվում է, որ 3-րդ դիվիզիոնից երկրորդ դիվիզիոն կկարողանան անցնել չորս թիմ, իսկ երկրորդից առաջին՝ միայն երկու ակումբ։
Հիշեցնենք, որ 2024/25 մրցաշրջանից ՈւԵՖԱ-ի ակումբային մրցաշարերը կանցկացվեն նոր ձևաչափով․ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում մեկ միասնական լիգայում կմասնակցեն 36 ակումբներ։