Իտալացի մասնագետ Ջենարո Գատուզոն կդառնա «Մարսելի» նոր գլխավոր մարզիչը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշվում է, որ ֆրանսիական ակումբը երեկ երեկոյան պայմանագրի առաջարկ է արել իտալացուն, որին նա անմիջապես պատասխանել է։
Գատուզոն պատրաստվում է առաջիկա 24 ժամվա ընթացքում մեկնել Ֆրանսիա՝ պայմանագիրը ստորագրելու համար:
Ավելի վաղ Գատուզոն կարող էր գլխավորել ֆրանսիական մեկ այլ ակումբ՝ «Լիոնը», սակայն կողմերը այդպես էլ պայմանագիր չկնքեցին։
























































