Իտալացի մասնագետ Ֆաբիո Գրոսսոն կդառնա «Լիոնի» նոր գլխավոր մարզիչը։ Նա կփոխարինի նախկինում պաշտոնանկ արված Լորան Բլանին։
Ինչպես հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն, 45-ամյա իտալացին համաձայնվել է գլխավորել ֆրանսիական թիմը։ Կողմերը համաձայնության են եկել։ Մնում է միայն ստորագրել փաստաթղթերը։
Գրոսսոն «Լիոնում» խաղացել է 2007-2009 թվականներին։ Նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 78 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ 2007/08 մրցաշրջանում թիմի հետ հաղթել է Ֆրանսիայի առաջնությունը և Ֆրանսիայի գավաթը։
Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Լիոնը» զբաղեցնում է վերջին՝ 18-րդ տեղը։ Թիմը 4 խաղում վաստակել է 1 միավոր։ Սեպտեմբերի 11-ին ակումբը հայտարարել էր Լորան Բլանի հեռանալու մասին։
























































