Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել դի Մարիան ամփոփել է ԱԱ-2026-ի ընտրական փուլի Էկվադորի հետ հանդիպման արդյունքները (1:0)։
«Ուրախ եմ, որ երեք միավոր վաստակեցինք, դա ամենակարևորն էր: Գիտենք, որ որակավորման հանդիպումները բարդ են։ Կփորձենք լավ գործել նաև Բոլիվիայի հետ խաղում։ Այն, որ Մեսսին ինձ հանձնեց ավագի թևկապը, հպարտություն է, յուրահատուկ պահ: Այսքան տարիներ հավաքականում լինելուց հետո նման հնարավորություն ունենալը շատ հաճելի է»,- Դի Մարիայի խոսքերն է մեջբերում ազգային հավաքականի մամուլի ծառայությունը։