«Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիայի գործակալը խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին։
«Խվիչայի տեղափոխությունը «Ռեալ»չի դիտարկվել մեր կողմից։ Մենք չենք մտածում «Նապոլիից» հեռանալու մասին։ Ապագայում, երբ Խվիչան պատրաստ կլինի խաղալ «Ռեալում» կամ «Բարսելոնայում», մենք կդիտարկենք այդ հնարավորությունը։ Այժմ «Նապոլին» ունի այնպիսի ուժեղ խաղացողներ, ինչպիսիք են Օսիմհենը, Զիելինսկին և Դի Լորենցոն։ Սա ուժեղ թիմ է, ուստի Կվարացխելիան չի ցանկանում հեռանալ»,- ասել է Մամուկա Ջուգելին CalcioNapoli24-ին տված հարցազրույցում:
Այս մրցաշրջանում 22-ամյա Խվիչա Կվարացխելիան «Նապոլիի» կազմում անցկացրել է 2 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում։