Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն ամփոփել է Եվրո-2024-ի ընտրական փուլի 5-րդ տուրի Իռլանդիայի հետ հանդիպումը (2:0):
«Միակ ափսոսանքն այն է, որ մենք երկու գոլից ավելի չխփեցինք՝ հաշվի առնելով մեր ստեղծած հնարավորությունների քանակը։
Չգիտեմ, թե քանի անգամ է Չուամենին հպվել գնդակին: Նա կարողանում է պահել գնդակը և լավ հարվածներ կատարել»։ Դեշամի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականը 2։0 հաշվով հաղթել է Իռլանդիային։ Գոլի հեղինակ են դարձել Օրելյեն Չուամենին ու Մարկուս Թյուրամը։ Ֆրանսիան հինգ խաղից հետո B խմբում 15 միավորով առաջին տեղում է։
























































