Ռուսաստանի հավաքականի հայազգի ֆուտբոլիստ Ստեփան Օգանեսյանն ազգային թիմի կազմում իր նորամուտը նշելուց և գոլ խփելուց հետո կիսվել է տպավորություններով:
«Շատ ուրախ եմ Ռուսաստանի հավաքականի կազմում նորամուտս նշելու և առաջին գոլը խփելու համար: Ցավոք, այսօր մեզ չհաջողվեց հաղթել, բայց հաջորդ խաղում կփորձենք դրական արդյունք ունենալ»,- Օգանեսյանի խոսքը մեջբերում է ՌՖՄ մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականի ուսումնամարզական հավաքը մեկնարկել է սեպտեմբերի 4-ին Նովոգորսկում և կտևի մինչև սեպտեմբերի 12-ը։ Օգոստոսի 30-ին Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզչական շտաբը՝ Վալերի Կարպինի գլխավորությամբ, սեպտեմբերյան հավաքին հրավիրել է 49 խաղացողների։
Սեպտեմբերի 11-ին Ռուսաստանի հավաքականը կրկին կխաղա Եգիպտոսի, իսկ սեպտեմբերի 12-ին կհանդիպի Կատարի հետ։
























































