Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսն ամփոփել է ԱԱ-2026-ի ընտրական փուլի Էկվադորի հետ հանդիպումը (1:0):
«Հարավային Ամերիկայի որակավորումներն, անկասկած, ամենադժվարն են։ Յուրաքանչյուր խաղ կլինի նույնը, ինչ այսօր, կամ ավելի բարդ: Մարզիչն ասաց. «Ովքեր չեն խաղա ամբողջ ուժերով, հավանաբար այլևս չեն լինի թիմում»:
Մեր բախտը բերել է, որ ունենք Մեսսիին, պետք է վայելել։ Նա լավագույնն է պատմության մեջ և կլինի դեռ երկար տարիներ»,- Պարեդեսի խոսքերն է մեջբերում ազգային հավաքականի մամուլի ծառայությունը։
Հանդիպման միակ գոլը 78-րդ րոպեին խփել է Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին։
























































