ԲԿՄԱ-ի դարպասապահ Իգոր Ակինֆեևը հետ է մղել 11-մետրանոցը ՌՊԼ-ի 21-րդ տուրի` «Ռոստովի» հետ խաղում (2:3):
Սա Ակինֆեևի արդեն 14-րդ հետ մղած 11-մետրանոցն էր, ինչը ռեկորդի կրկնություն է Ռուսաստանի առաջնությունում:
Նախկինում այս ռեկորդը պատկանում էր Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկուն: Ընդհանուր առմամբ, ԲԿՄԱ-ի դարպասապահն ավելի քիչ գոլ է բաց թողել 11-մետրանոցից , քան Բերեզովսկին` 30-ը 34-ի դիմաց:
Հիշեցնենք` Բերեզովսկին 2011-ից 2014 թվականներին է հանդես եկել Մոսկվայի «Դինամոյում»: