«Խետաֆեն» պաշտոնապես հայտարարել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդի հետ պայմանագիր կնքելու մասին։
Հարձակվողն իսպանական ակումբում վարձավճարով հանդես կգա մինչև 2023/2024 մրցաշրջանի ավարտը։
21-ամյա Գրինվուդը «Մանչեսթեր Յունայթեդի» սան է: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը: Transfermarkt առցանց պորտալը նախկինում հարձակվողի շուկայական արժեքը գնահատել էր 50 միլիոն եվրո:
Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարություն էր տարածել՝ հայտնելով հարձակվողից բաժանվելու մտադրության մասին: Ինքը՝ Գրինվուդը, համաձայնել է «կարմիր սատանաների» ղեկավարության այս որոշմանը։ Այս մրցաշրջանում հարձակվողը ոչ մի հանդիպում չի անցկացրել «Յունայթեդի» կազմում։
Հիշեցնենք, որ Գրինվուդը չի խաղացել «կարմիր սատանաների» կազմում ավելի քան 18 ամիս այն բանից հետո, երբ ձերբակալվել էր բռնաբարության և հարձակման փորձի կասկածանքով: