«Ռոմայի» նորեկ Ռոմելու Լուկակուն խոսել է իր տեղափոխության մասին։
«Ակումբից և երկրպագուներից ստացած ընդունելությունը հուզեց ինձ և էլ ավելի շատ մոտիվացիա տվեց՝ ամեն ինչ անելու իմ նոր թիմի համար: Որպես մրցակից ես զգացել եմ Օլիմպիական մարզադաշտի մթնոլորտն ջերմությունը։ Հաճելի է իմանալ, որ ես հիմա դրա մի մասն եմ: Վերջերս ես հնարավորություն ունեցա խոսել ակումբի սեփականատերերի հետ, և ես տպավորված էի նրանց հավակնություններով։
Այժմ մենք պետք է աշխատենք և խաղից խաղ կատարելագործվենք: Ես անհամբերությամբ եմ սպասում, թե երբ եմ օգնելու իմ թիմակիցներին թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս»,- Լուկակուի խոսքն է մեջբերել Football Italia-ն։