«Սուոնսիի», «Էվերթոնի» և «Տոտենհեմի» նախկին կիսապաշտպան Գիլֆի Սիգուրդսոնը մեկ տարվա պայմանագիր է կնքել «Լյունգբուի» հետ, հայտնում է դանիական ակումբի մամուլի ծառայությունը։
33-ամյա իսլանդացին երկու տարվա դադարից հետո վերսկսել է կարիերան։
The Telegraph-ը խաղացողի բացակայությունը կապում է երեխաների նկատմամբ սեռական հանցագործության հետ, որը Մեծ Մանչեսթերի ոստիկանությունը հետաքննում էր կիսապաշտպանի առնչությամբ:
2020/21 մրցաշրջանում նա «Էվերթոնի» կազմում անցկացրել է 44 հանդիպում և խփել 8 գոլ։