«Ասթոն Վիլլայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն մոտ է «Ալ Դուհեյլ» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 31-ամյա բրազիլացին շուտով պայմանագիր կկնքի նոր ակումբի հետ, որը նախատեսված կլինի մինչև 2026 թվականի հունիսը։
Նախորդ մրցաշրջանում Կոուտինյոն անցկացրել է 22 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։