Հայաստանի Մ-21 հավաքականի հարձակվող Նիկոլաս Կալուկյանը չի միանա մեր ընտրանուն: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը:
Կալուկյանը ներկայացնում է ԱՄՆ-ի «Սիրակուզա» ակումբը: Նրա փոխարեն հավաքական է հրավիրվել ԲԿՄԱ-ի հարձակվող Նարեկ Մանուկյանը:
Հիշեցնենք՝ Հայաստանի Մ-21 հավաքականը կսկսի նախապատրաստությունը սեպտեմբերի 4-ին: ՈւԵՖԱ Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում Հայաստանի Մ-21 հավաքականը առաջին 2 հանդիպումը կանցկացնի Հայաստանում:
Սեպտեմբերի 8-ին մեր ընտրանին Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում կհյուրընկալի Ալբանիայի, իսկ սեպտեմբերի 12-ին՝ Չեռնոգորիայի Մ-21 ընտրանիներին: