Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Քրիստիան Վիերին չի հավատում, որ «Նապոլին» այս տարի կկարողանա դառնալ Իտալիայի չեմպիոն։
«Ինտերը» շատ ուժեղ է, առաջնությունը սկսեց ինչպես գրանդ ակումբ։ Լաուտարոն գոլեր է խփում։ Կարծում եմ՝ «Ինտերը» պետք է հաղթեր Չեմպիոնների լիգան։
Այս մրցաշրջանում «Ինտերը», ինչպես նաև «Միլանը» և «Յուվենտուսը», պետք է հաղթեն Իտալիայի առաջնության բոլոր հանդիպումներում»,- Վիերիի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։
«Նապոլին» Ա Սերիայի 2022/23 մրցաշրջանի չեմպիոնն է։