Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ Ժոաո Ֆելիշը կարող է դառնալ «Բարսելոնայի» խաղացող, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Նշվում է, որ կողմերը շատ մոտ են գործարք կնքելուն։ Սպասվում է, որ «Բարսան» կվարձակալի Ֆելիշին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնացիները մադրիդցիներին 6-7 մլն եվրո են առաջարկում 23-ամյա պորտուգալացուն մեկ մրցաշրջանով վարձակալելու համար։
Իր հերթին, «Բարսայի» ֆուտբոլիստ Անսու Ֆատին մոտ է ԱՊԼ տեղափոխվելուն։
























































