Հռոմեական «Լացիոն» ձեռք է բերել «Մարսելի» կիսապաշտպան Մատեո Գենդուզիին, այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ իտալական ակումբը կիսապաշտպանին վարձավճարով կվերցնի մինչև մրցաշրջանի ավարտը՝ 12 միլիոն եվրոյի դիմաց ամբողջական տրանսֆերը գնելու տարբերակով։
Մատեոն «Մարսելում» հանդես է եկել 2021 թվականից։
Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: