«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին շուտով կմիանա «Բրայթոնին», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ակումբները միմյանց հետ պայմանավորվել են մինչև 2024 թվականի հունիսը ֆուտբոլիստի վարձակալության մասին՝ առանց ամբողջական տրանսֆերի գնման իրավունքի։
«Բրայթոնը» կվճարի Ֆատիի աշխատավարձի մեծ մասը։
Սպասվում է, որ այս տրանսֆերի մասին անգլիական ակումբը կհայտարարի այսօր: