Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի և Եվրոպայի քառակի չեմպիոն, ըմբիշ Արթուր Ալեքսանյանն այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ինչպես հայտնի է, նշում է ծննդյան 28-րդ տարեդարձը:
Ալեքսանյանի ծննդյան խնջույքին, որը կազմակերպվել է Գյումրիում, ներկա են ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներ, մարզաշխարհի այլ ներկայացուցիչներ:
Ռիո-2016-ի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի ծննդյան տորթը նվիրված է Տոկիոյում կայանալիք 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերին, որի ուղեգիրն Արթուրն արդեն ապահովել է:
