Շվեյցարական «Յանգ Բոյսը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի խմբային փուլ։
Փլեյ-օֆֆ փուլի պատասխան տնային խաղում շվեյցարական ակումբն առաջին խաղում ոչ-ոքիից հետո (0-0) հաղթել է իսրայելական «Մաքաբի Հայֆային» (3-0):
Խմբային փուլի ուղեգիր են նվաճել նաև «Գալաթասարայը» և «Բրագան»՝ համապատասխանաբար հաղթահարելով «Մյոլդեի» (3-2, 2-1) և «Պանատինաիկոսի» (2-1,1-0) արգելքը։
ՉԼ-ի խմբային փուլի վերջին երեք մասնակիցները հայտնի կդառնան վաղը։
«Պանատինաիկոսը», «Մյոլդեն» և «Մաքաբին» հանդես կգան Եվրոպա լիգայի խմբային փուլում։
























































