Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Ալաշկերտը» հյուրընկալել էր «Նոային»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 3։1 հաշվով։
Խաղի հաշիվը 7-րդ րոպեին բացեց Արտակ Եդիգարյանը։ Առաջին կեսի վերջնամասում հաշիվը հավասարեցրեց Չափի Կատոն։
56-րդ րոպեին հյուրերը մնացին 10 հոգով։ Խաղադաշտից հեռացվեց Սերգեյ Մուրադյանը։ 4 րոպե անց Լևան Կուտալիան առաջ մղեց «Ալաշակերտին»։
Դաշտի տերերի կազմում հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Յեիսոն Բոսա Ռասինեսը՝ գոլի հեղինակ դառնալով 83-րդ րոպեին։
«Ալաշկերտը» 5 խաղից հետո 10 միավորով բարձրացավ առաջին հորիզոնական՝ շրջանցելով «Նոային», որը 9 միավորով 2-րդ տեղում է։