Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում այս օրերին անցկացվում է գրեփլինգի Աշխարհի առաջնությունը։
Մեծահասակների մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները երկու մեդալ են նվաճել։
Ռազմիկ Միսակյանը (62 կգ) 5-1 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ֆարհադ Բագիրովին բրոնզե մեդալի համար պայքարում։
Նույն քաշային կարգում Մայիս Ներսեսյանը հաղթել է իսրայելցի Տալա Պիստիներային և ևս բրոնզե մեդալ է նվաճել։
























































