Արգենտինայի հավաքականի և «Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան ասել է, թե ինչու չի ցանկացել կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի առաջնությունում։
«Հռոմում ինձ ամեն ինչ դուր է գալիս, ուստի ես մերժել եմ այդ առաջարկը: «Ռոմայում» ինձ շատ լավ են վերաբերվում: Ակումբում ես ինձ լավ եմ զգում»,- հարձակվողի խոսքերն է մեջբերում Calciomercato-ն։
29-ամյա խաղացողը «Ռոմա» է տեղափոխվել 2022 թվականին։ Նրա պայմանագիրը «գայլերի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: