«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը խոսել է Լա լիգայի 2-րդ տուրի՝ «Կադիսի» հետ հանդիպման (2:0) մրցավարության մասին:
«Ես առանց բղավելու և վազելու մոտեցա մրցավարին նրա հետ զրուցելու համար: Ես հարգանքով խոսեցի մրցավարի հետ, բայց նա դեղին քարտ ցույց տվեց։ Ես դա չեմ հասկանում: Քարտերից շատերն անիմաստ են։ Մրցավարի հետ խոսելու հնարավորություն միշտ պետք է լինի»,- Տեր Շտեգենի խոսքն է մեջբերել Marca-ն։
Երկու տուրից հետո «Բարսելոնան» չորս միավորով զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: Մադրիդի «Ռեալը» վեց միավորով առաջատարն է։