«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեսաուղերձով դիմել է ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանին:
«Հեյ Արսեն! Ինչպե՞ս ես ընկերս: Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ է: Հուսով եմ՝ մի օր կտեսնեմ քեզ այստեղ՝ «Բարսելոնայում», լա՞վ» — ասել է Չավին լրագրող Հրանտ Գետադարյանի Telegram ալիքում հրապարակված տեսաուղերձում։
Ինչպես հայտնում է RBC-Sport-ը, կատալոնական ակումբը ձմռանը դիմել է «Դինամոյին» Զախարյանի հարցով, սակայն «Բարսելոնայի» ֆինանսական խնդիրների պատճառով հարցը պաշտոնական առաջարկի չի հասել։ Նշվում է, որ Չավիի թիմը հետաքրքրված էր նաև «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Սոֆյան Ամրաբաթի ծառայություններով։
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին հայտնի դարձավ, որ Արսեն Զախարյանը դարձել է «Ռեալ Սոսյեդադի» խաղացող։ Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքվել է մինչև 2028/2029 մրցաշրջանի ավարտը։