Միլանի «Ինտերն» այժմ պատրաստ է Մյունխենի «Բավարիային» վճարել ավելի քան 30 միլիոն եվրո՝ ներառյալ լրացուցիչ վճարումները ֆրանսիացի պաշտպան Բենժամին Պավարի համար, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր Twitter-ում։
Ըստ աղբյուրի՝ գերմանական ակումբը և խաղացողի շրջապատը տեղեկացված են իտալական թիմի ղեկավարության մտադրությունների մասին։ «Բավարիայի» համար որոշիչ պահը մնում է Պավարին փոխարինող փնտրելը գործարքին վերջնական հավանություն տալու համար:
Պավարը «Բավարիայում» հանդես է գալիս 2019 թվականից։ Նախկինում ֆրանսիացին հանդես է եկել «Շտուտգարտում»: 2022/2023 մրցաշրջանում Պավարը «Բավարիայի» կազմում անցկացրել է 43 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է յոթ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։