«Այաքսը» հայտարարել է Զագրեբի «Դինամոյի» հետ պաշտպան Յոսիպ Սուտալոյի տրանսֆերի շուրջ համաձայնության գալու մասին։
«Այաքսը» 23-ամյա հարձակվողի համար կվճարի 20,5 միլիոն եվրո, սակայն բոնուսների հետ միասին գումարը կարող է հասնել 23,5 միլիոնի։
Սուտալոն Զագրեբի «Դինամոյի» սան է։ Նա խորվաթական ակումբի կազմում անցկացրել է 88 հանդիպում, դարձել 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստը Խորվաթիայի հավաքականի կազմում 8 հանդիպում է անցկացրել։