«Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոն մեկնաբանել է լուրերն այն մասին, որ «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է իր ծառայություններով։
«Ես ամբողջությամբ կենտրոնացած եմ «Լայպցիգի», Բունդեսլիգայի, Չեմպիոնների լիգայի և Գերմանիայի գավաթի խաղերի վրա։
«Մանչեսթեր Սիթին» մեծ ակումբ է, ամենամեծ ակումբներից մեկն աշխարհում։ Յոշկո Գվարդիոլը գնաց այնտեղ։ Բայց ես երջանիկ եմ այստեղ»,- Օլմոյին մեջբերում է BILD-ը։
25-ամյա իսպանացին «Լայպցիգում» հանդես է գալիս 2020 թվականից։