Իսպանական «Սևիլիան» պայմանագիր է կնքել նորվեգացի դարպասապահ Օրյան Նիլանդի հետ։
Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նիլանդը նոր թիմին միացել է ազատ գործակալի կարգավիճակով։ Նրա վերջին ակումբը գերմանական «Լայպցիգն» էր։
32-ամյա ֆուտբոլիստը 46 հանդիպում է անցկացրել Նորվեգիայի հավաքականի կազմում։