Ֆարերյան կղզիները ներկայացնող «Կլակսվիկը» չկարողացավ դուրս գալ Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ։
Թիմը, որը նախկինում պայքարից դուրս էր թողել Հունգարիայի և Շվեդիայի չեմպիոններ «Ֆերենցվարոշին» ու «Հեկենին», ՉԼ-ի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում լրացուցիչ ժամանակում պարտվեց «Մոլդեին» (0:2) (առաջին խաղում «Կլակսվիկը» հաղթել էր 2։1 հաշվով)
Թիմը պատմության մեջ առաջին անգամ երաշխավորել է տեղը եվրագավաթային մրցաշարի խմբային փուլում (նվազագույնը՝ Կոնֆերենցիաների լիգայում: Օգոստոսի 24-ին և 31-ին թիմը կխաղա Եվրոպայի լիգայի որակավորման փուլի փլեյ-օֆֆում։ Այդ փուլն անցնելու դեպքում «Կլակսվիկը» կխաղա Եվրոպա լիգայի խմբային փուլում։
























































