Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Կոկեն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Լիվերպուլի» դեմ հանդիպման մասին, տեղեկացնում է AS-ը:
«Նրանք Չեմպիոնների լիգայի ներկայիս հաղթողներն են: Հասկանում ենք, որ հեշտ չի լինելու, բայց մենք արդեն հաղթել ենք Կլոպի թիմին և կարող ենք կրկնել այդ հաջողությունը:
«Լիվերպուլը» վերջին խաղերում պարտություններ կրեց և դա ցույց է տալիս, որ անպարտելի թիմեր չկան»,- ասել է Կոկեն:
Հիշեցնենք, որ այս հակամարտության առաջին հանդիպումը ավարտվել էր «Աթլետիկոյի» տնային հաղթանակով ՝ 1:0 հաշվով:
Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 11-ին ՝ 23:55-ին: