Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի ԱԵԿ-Զագրեբի «Դինամո» առաջին հանդիպումը ՈՒԵՖԱ-ի որոշմամբ հետաձգվել է անորոշ ժամանակով, հայտնում է խորվաթական ակումբի մամուլի ծառայությունը։
Հանդիպումը պետք է կայանար Աթենքում օգոստոսի 8-ին։
Օգոստոսի 7-ի երեկոյան Հունաստանի մայրաքաղաքում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ԱԵԿ-ի և «Դինամոյի» երկրպագուների միջև, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, ութը՝ վիրավորվել։
Զագրեբի թիմի երկրպագուները մեկնել են Հունաստան՝ չնայած ՈւԵՖԱ-ի արգելքին։
























































