Օգոստոսի 4-ին Երևանի «Միկա» մարզապալատում առաջին անգամ անցկացվեց «ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գավաթ» սամբոյի միջազգային մրցաշարը՝ 22 պետության 72 մարզիկի մասնակցությամբ։
Տղամարդկանց 7 և կանանց 2 քաշային կարգերում ուժերը չափեցին աշխարհի ուժեղագույն մարզիկներից շատերը, հայտնում է Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հայ մարզիկները նվաճեցին 4 ոսկե, 1 արծաթե, 3 բրոնզե մեդալ։ Դավիթ Հովսեփյանը, Մաքսիմ Մանուկյանը, Վահագն Չալյանը, Արսեն Խանջյանը դարձան հաղթողներ, Վարսիկ Գրիգորյանը՝ արծաթե, Կառլեն Մահինյանը, Արամ Աղաջանյանը, Բորիս Շատվերյանը՝ բրոնզե մեդալակիր։
Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 200 հազար ԱՄՆ դոլար Է: