2024թ. հուլիսի 26-ին, Փարիզում տեղի կունենա ամառային 33 –րդ oլիմպիական խաղերի բացումը:
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) մասնակցության պաշտոնական հրավեր է ուղարկել ազգային 203 օլիմպիական կոմիտեներին: ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախի ստորագրությամբ պաշտոնական հրավեր է ստացել նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

























































