Լոնդոնի «Տոտենհեմը» կողմնորոշվել է հարձակվող Հարի Քեյնին փոխարինելու թեկնածուի հարցում, ով այս ամառ կարող է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա»:
Լրագրող Բեն Ջեյքոբսը հայտնում է, որ «Տոտենհեմը» հետաքրքրված է «Լիլի» հարձակվող Ջոնաթան Դեյվիդի ծառայություններով:
23-ամյա կանադացին ներկայումս Քեյնին փոխարինելու հավակնորդներից մեկն է, հայտնում է աղբյուրը: Նախորդ մրցաշրջանում նա 37 խաղում դարձել է 24 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
«Լիլը» Ջոնաթանի տրանսֆերային արժեքը գնահատում է մոտ 40 միլիոն եվրո։ Միաժամանակ, «Տոտենհեմը» ցանկանում է Քեյնի տրանսֆերի վաճառքի դիմաց ստանալ ավելի քան 100 միլիոն եվրո։























































