Գլեյզերների ընտանիքը, որին պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդը», մերժել է ակումբը 6 միլիարդ ֆունտով վաճառելու երկու առաջարկ։ Այս մասին հայտնում են բրիտանական լրատվամիջոցները։
Ըստ տեղեկությունների՝ Գլեյզերները ցանկանում են զգալիորեն ավելի մեծ գումար ստանալ։ Ամերիկացիները պատրաստ են վաճառել «Մանչեսթեր Յունայթեդը» 8 միլիարդ ֆունտով։
Հավելենք, որ այսօր սպորտային շուկայում ռեկորդային գործարքը NFL թիմի (ամերիկյան ֆուտբոլ) «Washington Commanders»-ի վաճառքն է։ ԱՄՆ մայրաքաղաքի ակումբն այս ամիս վաճառվել է 6 մլրդ դոլարով։























































