Ավարտվել է «Լիվերպուլ»-«Լեսթեր Սիթի» ընկերական հանդիպումը։ Թիմերը խաղացել են Սինգապուրի Ազգային մարզադաշտում:
«Լիվերպուլը» հաղթեց 4-0 հաշվով։
Առաջին խաղակեսում գոլի հեղինակ դարձան «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսը, կիսապաշտպան Բոբի Կլարկը և հարձակվող Դիոգո Ժոտան։ Երկու գոլային փոխանցում իր հաշվին գրանցեց Մոհամեդ Սահալը։
Երկրորդ խաղակեսում շոտլանդացի հարձակվող Բեն Դոակը ձևակերպեց վերջնական հաշիվը՝ 4-0։























































