«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ասել է, որ Սաուդյան Արաբիան փոխել է տրանսֆերային շուկան:
«Սաուդյան Արաբիան փոխել է տրանսֆերային շուկան։ Մի քանի ամիս առաջ, երբ Կրիշտիանու Ռոնալդուն միակն էր, ով գնաց այնտեղ, ոչ ոք չէր մտածում, որ այսքան բարձրակարգ ֆուտբոլիստներ կխաղան Սաուդյան Արաբիայի առաջնությունում։
Ապագայում նրանք ավելի շատ կլինեն, և այդ պատճառով ակումբները պետք է տեղյակ լինեն, թե ինչ է կատարվում։ Մարեզը անհավանական առաջարկ ստացավ, ուստի մենք չէինք կարող նրան մերժել։
Նրանք ցանկանում են ուժեղ առաջնություն կառուցել, և այժմ կարող են դա անել: Չգիտեմ՝ որքան դա կտևի։ Ֆուտբոլիստները ցանկանում են օգտագործել այս առաջնությունում խաղալու հնարավորությունը, և նրանք դա անում են»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Reuters-ը:























































