«Ռենի» կիսապաշտպան Լեսլի Ուգոչուկվուն շուտով կտեղափոխվի «Չելսի», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 19-ամյա ֆրանսիացին արդեն բուժզննում է անցել ու պայմանագիր կկնքի նոր ակումբի հետ կիրակի օրը։
Չի բացառվում, որ ֆուտբոլիստը նոր մրցաշրջանը վարձակալական հիմունքներով կանցկացնի «Ստրասբուրգում»։
Նախորդ մրցաշրջանում Ուգոչուկվուն «Ռենի» կազմում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ։























































