ԱՊԼ-ի 29-րդ տուրի բացման խաղում մրցեցին առաջատար «Լիվերպուլն» ու վտանգավոր գոտում գտնվող «Բոուրնմուտը»:
Հյուրերը հենց սկզբում նետվեցին առաջ ու լռեցրին «Էնֆիլդը». 9-րդ րոպեին հաշիվը բացեց Ուիլսոնը: «Լիվերպուլը», որը վերջին 4 խաղում կրել էր 3 պարտություն, նետվեց առաջ ու 25-րդ ու 33-րդ րոպեներին խփած գոլերով առաջ անցավ հաշվի մեջ: Երկրորդ կեսում «Բոուրնմուտը» շանս ստացավ հաշիվը հավասարեցնելու, սակայն դատարկ դարպասից գնդակը հանեց Ջեյմս Միլները:
«Լիվերպուլը» հաղթեց 2-1 հաշվով ու այժմ 82 միավորով առաջին տեղում է, իսկ «Բոուրնմուտը» 27 միավորով 18-րդ տեղում է: