«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Մատեո Կովաչիչը Պեպ Գվարդիոլային անվանել է աշխարհի լավագույն մարզիչ։
«Ես այստեղ եմ ընդամենը երկու շաբաթ, բայց անմիջապես նկատեցի, որ Գվարդիոլան հստակ պատկերացնում է, թե ինչ է փնտրում:
Սա այլ մակարդակ է։ Ես եկել եմ այստեղ սովորելու և կարծում եմ, որ Պեպն աշխարհի լավագույն մարզիչն է։ Իսկ սովորելը շատ հաճելի է, հատկապես՝ կիսապաշտպանի համար։
Նա կարող է ինձ սովորեցնել, թե ինչպես ավելի լավ շարժվել խաղադաշտում: Ահա թե ինչու եմ եկել այստեղ՝ սովորել, թե ինչպես լինել քո լավագույն տարբերակը»,- մեջբերում է ֆուտբոլիստին ակումբի պաշտոնական կայքը:























































