Ֆրանսիացի կիսապաշտպան Ալան Սեն-Մաքսիմենը հաղորդագրություն է հրապարակել սոցցանցերում, որում հրաժեշտ է տվել «Նյուքասլին»:
Ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել ակումբին, աշխատակիցներին, գործընկերներին ու երկրպագուներին։ Ալան Սեն-Մաքսիմենը նշել է, որ կմնա «կաչաղակների» երկրպագուն և կդիտի թիմի հանդիպումները։
Ֆրանսիացին «Նյուքասլում» հանդես է գալիս 2019 թվականի օգոստոսից։ Ակումբի կազմում անցկացրած 124 պաշտոնական խաղերում ֆուտբոլիստը դարձել է 13 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալան Սեն-Մաքսիմենը տեղափոխվում է սաուդյան «Ալ-Ահլի»։























































