«Մանչեսթեր Սիթին» երկարաձգել է պայմանագիրը պաշտպան Նաթան Ակեի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
28-ամյա հոլանդացու հետ նոր պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։
Ակեն «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2020 թվականի օգոստոսից։
2022/23 մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում «Քաղաքաբնակների» կազմում անցկացրած 41 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։























































